17:02 , 17 մայիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Տեղի ունեցան Եվրոպայի առաջնության հինգերորդ տուրի հանդիպումները, որում հաղթանակներ տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Գաբուզյանը և Մանուէլ Պետրոսյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Հինգ տուրերից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 5 շախմատիստներ, ովքեր վաստակել են 4,5-ական միավոր:
Մեր շախմատիստներից Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը վաստակել են 3,5-ական, իսկ Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Արման Փաշիկյանը՝ 3-ական միավոր: