Պորոշենկոյին խնդրում են Ջամալային Ուկրաինայի հերոսի կոչում շնորհել


15:48 , 17 մայիս, 2016

94EE1B36-1EDA-4460-897F-B6EBEA338D40_mw1024_mh1024_sAraratnews.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին խնդրում են «Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթանակ տարած Ջամալային շնորհել Ուկրաինայի հերոսի կոչում: Gazeta.ru-ի փոխանցմամբ` համապատասխան խնդրագիրը տեղադրվել է երկրի ղեկավարի պաշտոնական կայքում:

««Եվրատեսիլ 2016»-ում Ջամալայի հաղթանակի կապակցությամբ խնդրում եմ Ձեզ քննարկել նրան Ուկրաինայի հերոսի կոչմանÝ արժանացնելու գաղափարը»,- ասվում  է խնդրագրի մեջ:

Որպեսզի այդ խնդրագիրը քննարկման դրվի, պետք է դրա ներքո ստորագրեն 25 հազար մարդ: