Մխիթարյանը լավագույնն է Գերմանիայում նաև Kicker-ի վարկածով


15:24 , 17 մայիս, 2016

168.am-ը գրում է.

Հայաստանի Ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ըստ հանրահայտ Kicker ամսագրի՝ ճանաչվել է Բունդեսլիգայի՝ 2015/16 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը:

Հայ կիսապաշտպանը ստացել է 2.57 միջին գնահատականը և զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Լավագույների պայքարում երկրորդն «Աուկսբուրգի» դարպասապահ Մարվին Հիտցն է՝ 2.64, իսկ 3-4-րդ հորիզոնականները կիսել են «Համբուրգի» և «Մայնցի» դարպասապահներ Ռենի Ադլերն ու Լորիս Կարիուսը:

Հիշեցնենք, որ այլ հայտնի պարբեականներ ևս 2015-2016 մրցաշրջանում լավագույնի կոչումը տվել էին Մխիթարյանին: