Հայկական մշակութային ինքնավարություն՝ Աբխազիայում


13:46 , 17 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Աբխազիայում գործող «Կռունկ» հայկական հասարակական կազմակերպությունը հայտարարել է այդ երկրում «հայկական ազգային մշակությային ինքնավարություն» ստեղծելու մասին: 

Լրատվամիջոցի փոխանցմամբ, ՀԿ տարածած հայտարարության մեջ նշվում է, հայերն այդ փոքր, բայց բազմազգ երկրում բնակություն են հաստատել վաղուց, ակտիվ մասնակցություն ունեցել աբխազական պետության զարգացման գործում, կռվել այդ երկրի թշնամու դեմ:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարության հեղինակները նշում են, որ խորհրդային տարիներին հայ բնակչությունը հնարավորություն չի ունեցել զարգացնել մշակույթը, այդ թվում՝  հոգևոր,  արգելվում էր հայկական դպրոցների գործունեությունը, եկեղեցաշինությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ