Այդպիսի անհանգստացնող զեկույց ես դեռ չէի տեսել. բնապահպան


13:26 , 17 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

«Այդպիսի անհանգստացնող զեկույց ես դեռ չէի տեսել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ,  հասարակական գործիչ  Կարինե Դանիելյանն՝ անդրադառնալով Ժնևում կայացած ՄԱԿ-ում կայուն զարգացման համաեվրոպական ֆորումին:

Բնապահպանը նշեց, որ միջոցառմանը ներկա են եղել ընդամենը չորս միջազգային և չորս ազգային ՀԿ-ներ. «Միայն աղետների աճը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է և զարմանալին այն է, անտարբերություն կա: Մենք մոլորակը հասցնում ենք այն սահմանին, որ հնարավոր է այլևս չկարողնանանք ետ գնալ: Երբ առաջ ասում էինք, որ վատ է էկոլոգիական վիճակը, ասում էին՝ ցանցառ էկոլոգներ են, խոսում են, բայց հիմա այս զեկույցը ցույց տվեց իրական վիճակը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ