Հանդիպման ժամանակ տեղերի դասավորությունը շատ էական նշանակություն չունի՝ առավել ևս այսօրվա իրողությունների պայմաններում. ՀՀ Նախագահ


13:00 , 17 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ինքնաթիռում, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում դահլիճում տեղերի դասավորության մասին հարցին։

«Նախապես համաձայնեցված չէր, բայց երբ նման հանդիպման ես գնում, նայում ես, տեսնում դասավորվածությունն ինչպես է, որտեղ են քեզ նախատեսել, այնտեղ էլ նստում ես։ Նախապես որևէ պայմանավորվածություն չի եղել, և չեմ էլ կարծում, որ դա շատ էական նշանակություն ունի՝ առավել ևս այսօրվա իրողությունների պայմաններում»,-ասել է Սերժ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ երեկ հանդիպմանը Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները նստել էին դեմ դիմաց, Սերժ Սարգսյանի կողքին նստել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ Իլհամ Ալիևի մոտ՝ Ֆրանսիայի պետնախարար Հարլեմ Դեզիրը։