Պաշտոնական Երևանի առաջարկները ընդունվել են. Շարմազանով


12:36 , 17 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Հայաստանի նախագահի առաջարկը՝ այս փուլում հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ Վիեննայում ընդունվեց: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա հետևել է Վիեննայում տեղի ունեցած նախագահ Սարգսյանի հանդիպումներին, դրանից հետո հնչած հայտարարություններին և եզրակացրել, որ Սերժ Սարգսյանի բոլոր առաջարկներն այնտեղ ընդունվել են:

«Ադրբեջանի նպատակը՝ զինադադարը խախտել, նոր զինադադար պարտադրել, նոր զիջումներ կորզել, նոր քաղաքական փաստաթուղթ ի հայտ բերել, չիրականացավ: Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները ընդունել են պաշտոնական Երևանի առաջարկները և ունեին նույն տեսլականը, ինչ պաշտոնական Երևանը», -հայտարարեց ՀՀԿ խոսնակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ