Տարիներ առաջ ես նույնպես զինվոր եմ եղել և հպարտ եմ դրա համար


09:38 , 28 հունվար, 2013

Մեր անկախության ավելի քան քսանամյա պատմության ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ ձեռքբերումներ ու բացթողումներ, հաղթանակներ ու կորուստներ, տեսել ենք իրենց ապագան հայրենիքի սահմաններից դուրս փնտրող և սփյուռքից վերադարձող ու հայրենի հողում հաստատվելու ցանկությամբ լեցուն մարդկանց, բայց մեր ամենակարևոր ձեռքբերումը ՀՀ Զինված ուժերի` Ազգային բանակի ստեղծումն է, որը, չունենալով ո՛չ մարդկային, ո՛չ տեխնիկական, ո՛չ էլ ֆինանսական ռեսուրսներ, կարողացավ ոչ միայն հաղթել պարտադրված պատերազմում, այլև մինչ օրս անառիկ է պահում մեր երկրի սահմանները: Տարիներ առաջ ես նույնպես զինվոր եմ եղել և հպարտ եմ դրա համար:
Շնորհավորում եմ բոլորիս մեր բանակի ստեղծման 21-ամյակի կապակցությամբ, ուզում եմ անկեղծորեն խոնարհվել բոլոր այն նվիրյալների ու ՀԱՅՐԵՆԻՔԸ սեփական կյանքից վեր դասողների առաջ, ում շնորհիվ այսօր մենք ունենք մարտունակ, հզոր և հաղթող բանակ: Սակայն հուսանք, որ մեր սահմաններում խաղաղությունը հարատև կլինի, իսկ հայ երիտասարդն ու պատանին պատվով կկրեն հայ զինվորի պարտականությունն, ու բոլորն անխտիր կվերադառնան` ավելի առնականացած, ավելի հասուն ու պիտանի մեր երկրին: