12:12 , 17 մայիս, 2016
Lurer.com-ը գրում է.
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդ Դոնալդ Թրամփը պատասխանել է պետության գործող ղեկավար Բարաք Օբամայի կողմից իր նախընտրական հայտարարությունների քննադատությանը: Twitter-ի իր միկրոբլոգում նա ԱՄՆ-ի նախագահին հիշեցրել է նրա արտահայտությունն այն մասին, որ «տգիտությունն արժանիք չէ»:
«Թե քաղաքականության մեջ, թե կյանքում տգիտությունն արժանիք չէ: Դա է այն բանի հիմնական պատճառը, որ Օբաման վատագույն նախագահն է ԱՄՆ-ի պատմության մեջ»,- գրել է Թրամփը:
Ավելի վաղ Օբաման հայտարարել է, որ Թրամփն ԱՄՆ մուսուլմանների մուտքն արգելելու եւ մի քանի այլ առաջարկներով «դավաճանել Է ամերիկյան արժեքներին»: