«Առավոտ». Թաթար, թուրք կամ ադրբեջանցի լինելն ամենևին էլ հանցագործություն չէ


10:50 , 17 մայիս, 2016

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Ես կարծում եմ, որ թաթար, թուրք կամ ադրբեջանցի լինելն ամենևին էլ հանցագործություն չէ։ Ադրբեջանցի զինծառայողները գործում են սահմռկեցուցիչ վայրագությունների ոչ թե իրենց ազգային պատկանելության, այլ այն պատճառով, որ այդ երկրում նացիստական ռեժիմ է, ու պաշտոնական գաղափարախոսությունը ռասիզմն Է։ (Այդպիսի ռեժիմ էր նաև Գերմանիայում, և գերմանացի զինվորները նույնպես կատարում Էին սադիստական հանցագործություններ։ Բայց գերմանացիների դեմ մենք ոչինչ չունենք՝ այդպես չէ՞)։ Մյուս կողմից՝ հայ լինելն էլ ինքնին արժանիք չէ։ Այն գեներալներն ու պաշտոնյաները, որոնք կերել են Հայոց բանակին հասանելիքը, նրանք, որքան հասկանում եմ, ազգությամբ հայ են»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։