ԴԱԻՇ-ն ակտիվացել է Պալմիրայի շրջանում, սակայն սիրիական բանակը հետ է մղել գրոհը


06:55 , 17 մայիս, 2016

RIA Novosti-ի փոխանցմամբ` ԴԱԻՇ-ի ահաբեկիչներն ակտիվացել են Պալմիրայի շրջանում, սակայն կառավարական ուժերը հետ են մղել նրանց գրոհները: Այդ մասին հաղորդվում է Սիրիայում հակառակորդ կողմերի հաշտեցման հարցերով կենտրոնի տեղեկատվական տեղեկագրում` հրապարակված ՌԴ ՊՆ կայքում:

Տեղեկագրում նշված է, որ ԴԱԻՇ-ի ահաբեկիչներն ակտիվացել են Թադմոր (Պալմիրա) քաղաքի շրջանում: Կառավարական զորքերի ստորաբաժանումները հետ են մղել զինյալների հարձակումները, նրանց պատճառելով զգալի կորուստներ: