Քեյթ Միդլթոնն իր ուժերն է փորձել բռնցքամարտում


04:08 , 17 մայիս, 2016

Քեմբրիջի դքսուհի Քեյթը բռնցքամարտիկի ձեռնոցներ է փորձել հոգեբանական առողջության խնդիրներին նվիրված բարեգործական ակցիայի շրջանակներում, գրում է Daily Mail-ը:

Ամուսնու՝ Ուիլյամի և արքայազն Հարիի հետ միասին Քեյթն այցելել է Լոնդոնի Օլիմպիական զբոսավայր, որտեղ նրանք միացել են բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Դյուք Մաքինզին:

Քեյթը և Ուիլյամը մասնակցել են բռնցքամարտի էքսպրոմնտ վարժանքին: Մաքինզի խոսքերով՝ դքսուհին «աջով վատ չի հարվածում»:

Heads Together ակցիան կոչված է օգնել մարդկանց հոգեկան առողջությանն առնչվող խնդիրները խոստովանելու հարցում: