Առաջարկվել է թեփի դեմ պայքարի արդյունավետ մեթոդ


02:11 , 17 մայիս, 2016

Շանհայի համալսարանի կենսաբանները գտել են թեփի դեմ պայքարելու արդյունավետ մեթոդ: Նրանց հետազոտությունների համաձայն` թեփն առաջանում է գլխի մաշկի վրա գտնվող մանրէների հարաբերության խախտումից: Propionibacterium-ի թվի ավելացումը նպաստում է մաշկի վիճակի բարելավմանը և հիվանդության անհետացմանը: Այդ մասին հետազոտությունը հրապարակված է Scientific Reports պարբերականում:

Գիտնականները կատարած հետազոտության արդյունքում պարզել են, որ մաշկային հիվանդության հիմնական գործոնը հանդիսանում են ոչ թե սնկերը, այլ մանրէների հարաբերակցությունը:

Մարդու գլխի մաշկին ապրող մանրէներից ամենատարածվածներն են Propionibacterium-ը և Staphylococcus-ը: Առողջ մարդկանց մոտ գերակշռում է Propionibacterium-ը, որը մյուս միկրոօրգանիզմների մեջ կազմում է 71%: Staphylococcus-ը կազմում է 26%: Սակայն, թեփ ունեցող մարդկանց մոտ Staphylococcus-ի բաժինն աճում է մինչև 44%:

Դրանից հետևում է, որ Propionibacterium-ի համար լավ միջավայր ստեղծելով կարելի է բուժել գլխի մաշկը: