3800 մետր բարձրության վրա ամուր կանգնած են մեր տղերքը. այստեղ ձյունը երբեք չի հալչում (լուսանկարներ)


02:42 , 17 մայիս, 2016

3800 մետր բարձրության վրա ամուր կանգնած են մեր տղերքը` հպարտ Օմարի լեռների պես…

Այստեղ ձյունը երբեք չի հալչում... այստեղ վերանում են բոլոր կասկածները... այստեղի զինվորը վաղուց հաղթահարել է իր բոլոր վախերը...

Լուս.` Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ (լուսանկարներն արված են 2 օր առաջ (խմբ.))

Ժամկետային զինծառայող Արթուր Մինասյանը` ազգությամբ հայ եւ ռուս ծնողների զավակը, փոքրուց ապրել եւ մեծացել է ՌԴ-ում: 18 տարին լրանալուն պես վերադարձել է Հայաստան: Նրա զորացրվելուն մնացել է 77 օր, բայց ասում է` եթե պետք լինի որպես կամավոր կմնամ: