Ժոզե Մոուրինյոն մերժել է Էվերթոնի առաջարկը


00:04 , 17 մայիս, 2016

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն հրաժարվել է աշխատել անգլիական «Էվերթոնում»,- վստահեցնում է Sky sports-ը:

Անգլիական ակումբը Մոուրինյոյին առաջարկել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնը, սակայն վերջինս մերժել է «Էվերթոնին»:

Հաղորդվում է, որ Մոուրինյոն, ամենայն հավանականությամբ, այս ամռանը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»: