Վատիկանի կեղծ հաշվի միջոցով լրագրողը հայտնել է Բենեդիկտոս XVI-ի մահվան մասին


23:48 , 16 մայիս, 2016

Իտալացի անկախ լրագրող Տոմասո Դեբենեդետին Twitter-ում Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պետրո Պարոլինի անունով կեղծ հաշիվ է ստեղծել, որի անունից էլ երկուշաբթի օրը հայտնել է Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս XVI-ի մահվան մասին, հայտնում է RIA Novosti-ն:

Սակայն, միայն իսպաներենով արված հաջորդ թվիթը պարզաբանել է, որ այդ հաշիվը կեղծ է և ստեղծվել է «լրագրող Տոմասո Դեբենեդետի կողմից»:

«Բենեդիկտոս XVI-ը, որն ապրիլին դարձել է 89 տարեկան, իրեն լավ է զգում»,- ավելացրել է գործակալությունը` ճշտելով, որ Twitter-ում կարդինալ Պարոլին չկա: