Ցնցված եմ. «Գարեգին Նժդեհ» ֆիլմից ստացած տպավորություններս չափ ու սահման չունեն


21:14 , 27 հունվար, 2013

Հենց նոր վերադարձանք «Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերայից: Ցնցված եմ: Տպավորություններս չափ ու սահման չունեն: Վիթխարի աշխատանք էր կատարված: Շնորհավորում եմ ընկերներիս, ովքեր ստեղծել են այս ֆիլմը: Նաև դիմում եմ այն անհեթեթ կոմենթներ գրող ու ինքնահաստատվել երազող էակներին` սիրելիներս, չի կարելի վատաբանել մի բան, որ դեռ չեք տեսել: Ամոթ է: Մտածեք ձեր հեղինակության մասին: Կրկին` բրավո ընկերներիս լավ աշխատանքի համար: