19:14 , 16 մայիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանը վարկ չի տրամադրի Ուկրաինային հաջորդ տարի «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթն անցկացնելու համար, ТАСС-ի փոխանցմամբ` հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը:
«Չենք տա: Բյուջեի օրենսդրությամբ չի թույլատրվում»,- հայտարարել է ռուս պաշտոնյան:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Շվեդիան իր օգնությունն է առաջարկել Ուկրաինային «Եվրատեսիլը» կազմակերպելու հարցում: Ուկրաինական իշխանությունները երկրի տնտեսական բարդ իրավիճակի պայմաններում հրաժարվել են պետական բյուջեից միջոցներ տրամադրել «Եվրատեսիլի» անցկացման համար: Նրանք հայտարարել են, որ երգի մրցույթը կանցկացվի օտարերկրյա ներդրողների օգնությամբ: