17:46 , 16 մայիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում այսօր`մայիսի 16-ին հանդիպում կունենա Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Դրա մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Մոգերինին:
«Այսօր երեկոյան հանդիպումներ կունենամ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ»,- նշել է Մոգերինին:
Հիշեցնենք, որ Վիեննայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, որը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Հանդիպմանը մասնակցելու են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: