Բոլոր մանրամասները «Океан Ельзи» ռոք խմբի երևանյանի համերգի մասին


18:00 , 16 մայիս, 2016

Ուկրաինական «Океан Ельзи» ռոք խումբը հունսիս 1-ին համերգ կտա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս մասին BlogNews.am–ի հետ զրույցում նշել է «Mezzo Producion»-ի  տնօրեն Անի Սողոյանը:

«Քանի որ այս տարի «Mezzo Producion»-ի  համար հոբելյանական է, տարվա ընթացքում նախատեսվել են մի շարք հետաքրքիր զանգվածային ծրագրեր, որոնցից մեկը «Океан Ельзи» ռոք խմբի համերգն է: Գրեթե մեկ տարի առաջ արված հարցման արդյունքում ներկայացված հինգ խմբերից ամենաշատ ձայն էր հավաքել ուկրաինական «Океан Ельзи» խումբը, որը մեր կազմակերպության համար առիթ հանդիսացավ հարցում անել տվյալ խմբին: Ի ուրախություն մեզ և «Океан Ельзи»-ի երկրպագուների, նրանք կարողացան Երևան քաղաքը ներառել իրենց համաշխարհային ճանաչում ունեցող խումբ, որը հանդես է եկել գրեթե աշխարհի բոլոր խոշոր քաղաքներում, ունի բավականին բարդ տեխնիկական պահանջներ: Դա մեզ համար պարզ դարձավ իրենց տեխնիկական պատասխանատուների հետ շփվելու ընթացքում, և քանի որ Հայաստանում գտնվող կազմակերպությունները չէին կարողանում լիարժեք ապահովել խմբի տեխնիկական պահանջները, մենք ստիպված եղանք համերգը լիարժեք, բարձր որակ ստանալու համար, որոշակի տեխնիկական միջոցներ վարձակալել Եվրոպայից»: 

«Океан Ельзи»-ի համերգին, որը կկայանա հունիսի 1-ին, մնացել են հաշված օրեր. «Ուրախությամբ ուզում եմ փաստել, որ այն անկնալիքները, որ մենք՝ կազմակերպիչներս, ունեինք համերգի նկատմամբ հանդիսատեսի կողմից ցուցաբերած հետաքրքրության առումով, մեր սպասումներից ավելի քան առավել են: Նաև շատ կարևոր փաստ, որ տվայլ համերգը հետաքրքություն է առաջացրել մեր հարևան երկներում, ինչն առիթ կհանդիսանա նաև զբոսաշրջության զարգացման համար»: 

Խոսելով տոմսերի գնային քաղաքականության մասին՝ Անին նշեց. «Սահմանված 8000-20.000 դրամ համերգային  տոմսերի արժեքը, բավականին ցածր է նմանատիպ գերաստղերի մասնակցությամբ համերգի համար, ինչը «Mezzo Production»-ի քաղաքականությունն է, ավելի լայն հանդիսատեսի զանգված ներգրավելու համար: Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել «Океан Ельзи»-ի և առհասարակ որակյալ երաժշտության երկրպագուներին նման աստիճանի հետաքրքրության համար: Կազմակերպության անունից խոստանում ենք, որ կարդարացնենք հանդիսատեսի սպասումները»: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի