14:29 , 16 մայիս, 2016
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ նոր տվյալներ են ի հայտ եկել Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի ապագայի մասին, ով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսան է:
Ընդգծվում է, որ մայիսի 22-ին տեղի է ունենալու իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խոշոր համագումարը, որի արդյունքներով էլ ակնկալվում են մեծ փոփոխություններ: Այդ կապակցությամբ ամենասենսացիոն տեղեկատվությունը ստացվել է բրիտանական Financial Times թերթից:
Թերթի տվյալներով՝ Բերաթ Ալբայրաքը կդառնա Թուրքիայի փոխվարչապետ՝ փոխարինելով Մեհմեթ Շիմշեքին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալբայրաքի անունը շոշափվում է Թուրքիայի վարչապետի պաշտոնում Դավութօղլուին հնարավոր փոխարինողների թվում: