14:04 , 16 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Մայիսի 16-ին՝ ժամը 11.55-ին, ահազանգ էստացվել, որ Երևանի Դավիթաշենի կամրջից քաղաքացին փորձում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ 17-ամյա աղջիկը (անձը չպարզված) փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից, որը կանխվել է տեղում հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կողմից: