Նոր եմ իմանում, որ Արցախի դրոշն այդպես էլ չծածանվեց կրկին՝ հավանաբար «շառից-փորձանքից հեռու» սկզբունքից ելնելով


12:38 , 16 մայիս, 2016
Բնավորությանս համաձայն, այս անգամ էլ չհետևեցի տեղեկատվական այն trend-ին, որն ի սկզբանե չի հետաքրքրում ինձ...
Նոր-նոր եմ իմանում, որ ԵվրաՉտեսիլում ոմն Ջամալա է հաղթողի տիտղոսը վերցրել՝ կանխատեսելիորեն Ուկրաինայից, որ Իվետան մեր սիրելի 7-րդ հորիզոնականում հայտնվեց՝ անկախ «հրաշալի» լինելուց (ըստ Ջասթին Թիմբերլեյքի), թեև համոզված էի, բայց նոր եմ իմանում, որ Արցախի դրոշն այդպես էլ չծածանվեց կրկին՝ հավանաբար «շառից-փորձանքից հեռու» սկզբունքից ելնելով:
Փոխարենը տեղեկատվական թեժ ժամերին ընթերցում էի ինձ անհրաժեշտ նյութեր, իսկ առավոտյան արթնանալուն պես, սոցցանցեր ու լրատվական կայքեր բացելու փոխարեն, ծանոթացա ՊԲ կայքի թարմացմանը... Այլ trend-ների կարիք չունեմ:
Հ.Գ. եթե ես լինեի, երկրորդ անգամ էլ կբարձրացնեի Արցախի դրոշը, ոչ այնքան այն պատճառով, որ կազմակերպիչներն արգելել էին, այլ այն պատճառով, որ քաղաքական ու իրավական գնահատական էին տվել Արցախի կարգավիճակին՝ կրկնելով ադրբեջանական թեզերը: