Թուրքական ակումբի պարտությունից հետո թուրք պատգամավորը կոչ է արել ևս մի ռուսական ինքնաթիռ խոցել


12:22 , 16 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Սամիլ Թայյարը բասկետբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչում թուրքական «Ֆեներբահչե» ակումբի պարտությունից հետո կոչ է արել ևս մի ռուսական ինքնաթիռ խոցել։

«Ֆեներբահչեն» 96։101 հաշվով պարտվել է մոսկովյան ЦСКА-ին։
 
Դրանից հետո պատգամավորը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Մարդ ցանկանում է նորից ռուսական ինքնաթիռ խոցել»։
 
Twitter-ում 8000-ից ավելի մարդ հավանել է Թայյարի գրառումը, սակայն մեկնաբանություններում եղել են նաև նրան ուղղված քննադատություններ։ Օգտատերերը, մասնավորապես, նշել են, որ նման հայտարարությունները պատգամավորին հարիր չեն և կոչ են արել ռուսական ինքնաթիռ խոցելու փոխարեն «Իսլամական պետություն» խմբավորման հարձակումներից պաշտպանել Քիլիս նահանգը։
 
Հիշեցնենք, որ նախորդ տարի թուրքական օդուժը ռուսական Սու-24 ինքնաթիռ էր խոցել, ինչից հետո Ռուսատանի ու Թուրքիայի հարաբերությունները վատացել են։