11:56 , 16 մայիս, 2016
Artsakhpress.am-ը գրում է.
Ռուս հայտնի երգիչ, «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Ռուսաստանը ներկայացրած Սերգեյ Լազարևն արձագանքել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Անտոն Գերաշչենկոյի խոսքերին, ով ասել էր, որ «Եվրատեսիլ-2017»-ին կարող են ելույթ ունենալ միայն այն ռուսները, ովքեր ներառված չեն Ուկրաինայի իշխանությունների կազմած «սև ցուցակում»:
Սերգեյ Լազարևը հայտարարել է, որ քաղաքականությունը չպետք է խառնվի երգի մրցույթներին։
Հիշեցնենք, որ Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն հայտարարել է,որ Ռուսաստանի մշակույթի գործիչները, որոնք ներառված են «սև ցուցակում», չեն կարող ելույթ ունենալ «Եվրատեսիլ- 2017» երգի միջազգային մրցույթում։
Քաղաքական գործչի խոսքով՝ մրցույթին կարող են մասնակցել միայն այն երգիչները, որոնք «հասկանում են, որ Ղրիմի բռնազավթումն ու Դոնբասի մի մասի շրջափակումը» հանցագործություն է եղել:
Գերաշչենկոն հայտարարել է նաև, որ խոչընդոտ չի տեսնում այն կատարողների համար, ովքեր «աջակցություն չեն հայտնում Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը», չեն վիրավորում Ուկրաինայի ազգային արժանապատվությունը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել է Իվետա Մուկուչյանը՝ 249 միավորով զբաղեցնելով 7-րդ տեղը, հայտնում է НТВ-ն: