Սիրիայում Թուրքիայի և կոալիցիոն ուժերի հարվածների արդյունքում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի 27 գրոհային


13:10 , 16 մայիս, 2016

Թուրքական հրետանին և միջազգային կոալիցիայի ավիացիան հարվածներ են հասցրել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների թիրախներին Սիրիայի հյուսիսում։ Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը՝ ոչնչացվել է 27 գրոհային։

Հարվածները հասցվել են կիրակի։ Հետախուզությունը Հալեպի հյուսիսում հայտնաբերել էր ԴԱԻՇ-ի մի քանի կրակակետ։ Այդ թիրախները ենթարկվել են թուրքական հրետանու և համազարկային կրակի համակարգերի հարվածներին։ Միաժամանակ կոալիցիայի ավիացիան 3 գործողություն է անցկացրել, որոնց ընթացքում ռմբակոծվել է 6 շրջան, որոնք գտնվում են ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ։ Ոչնչացվել է խմբավորման 5 պաշտպանական դիրք և երկու կրակակետ։