Աշխարհի ամենամեծ ճամփորդանավը առաջին նավարկությանն է մեկնել Ֆրանսիայից


11:00 , 16 մայիս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Աշխարհի ամենամեծ մարդատար ճամփորդանավը՝ Harmony of the Seas-ը, առաջին նավարկության Է մեկնել Ֆրանսիայի Սեն Նազեր քաղաքից:

Մայիսի 15-ին այս մասին հայտնել Է Agence France-Presse-ը (AFP):

Նախ նավը կժամանի Մեծ Բրիտանիայի հարավային ափի Սաութհեմփթոն նավահանգիստ, որտեղ կվերցնի առաջին ուղեւորներին: Դրանից հետո Harmony of the Seas-ն ուղղություն կվերցնի դեպի հարավ, կշրջանցի Պիրենեյան թերակղզին եւ ճանապարհորդության կմեկնի Միջերկրական ծովով: Ճամփորդության վերջին կետը կդառնա Բարսելոնը (Իսպանիա):

Ինչպես հաղորդել Է գործակալությունը, նավի երկարությունը 362 մետր Է, լայնությունը՝ 66 մետր, բարձրությունը՝ 72 մետր: Հանրանավը կարող Է տեղավորել մինչեւ 6360 ուղեւորների եւ անձնակազմի ավելի քան երկու հազար անդամների: Harmony of the Seas-ն իր սեփականատիրոջը՝ Royal Caribbean International (RCI) ընկերությանն Է հանձնվել մայիսի 12-ին: