Անօրինականությունների դեմ կառավարության հայտարարված պայքարը իմաստ չունի, եթե դրա արդյունքում չի մեծանալու քաղաքացու բարեկեցությունը


10:23 , 16 մայիս, 2016

Ի դեպ, կոռուպցիայի և այլ անօրինականությունների դեմ կառավարության կողմից հայտարարված պայքարը բացարձակապես իմաստ չունի, եթե դրա արդյունքում չի մեծանալու շարքային քաղաքացու բարեկեցությունը: Իսկ երաշխիքներ կամ միտումներ առ այն, որ բարելավվելու է, չկան:

Մի հատ էլ ի դեպ. երբ կառավարության ղեկավարը հայտարարում է կոռուպցիայի և այլ անօրինականությունների դեմ պայքարի մասին, դա չի՞ նշանակում արդյոք, որ մինչ այսօր ոստիկանությունը իր բուն գործով լավ չի զբաղվում: