«Սեդրակյան» բարեգործական հիմնադրամի կողմից առաջին անգամ անցկացվեց «Էրեբունի» Առաջադեմ դպրոցականների բարձրագույն կրթության խրախուսական մրցույթը


10:13 , 16 մայիս, 2016

Մայիսի 14-ին «Սեդրակյան» բարեգործական հիմնադրամի կողմից առաջին անգամ անցկացվեց «Էրեբունի» Առաջադեմ դպրոցականների բարձրագույն կրթության խրախուսական մրցույթը: Նախապես հայտարարված մրցույթին մասնակցություն ցուցաբերեցին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների 24 դպրոցների 9-րդ դասարանցիներ: Մցույթին մասնկացության  հայտ էր ներկայացրել ընդհանուր թվով 157 աշակերտ: Մրցույթի մասնագիտական խորհուրդը առաջադիմության թերթիկների և դասղեկների կողմից տրված բնութագրերի հիման վրա ընտրեց 95 մասնակիցների, որոնք պետք է մրցույթի ընթացքում իրենց գիտելիքները ցուցադրեին 4 առարկաներից` հայոց լեզու, հայոց պատմություն, ռուսաց լեզու եւ մաթեմատիկա: Հայոց լեզվի իմացությունը մրցութային կարգով ստուգվեց շարադրության միջոցով, որի թեման հայոց պատմությունն էր: Ռուսաց լեզվի իմացությունը դարձյալ ստուգվեց ազատ թեմայով գրված շարադրության միջոցով: Մաթեմատիկայի առաջադրանքը բաղկացած էր խնդիրներից:  

Նշենք նաեւ, որ առաջին երեք տեղերի համար հիմնադրամը սահմանել է մրցանակներ: Հաղթողները կստանան բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսման համապատասխանաբար 4, 2 և 1 տարվա վարձի փոխհատուցման հավաստագրեր:

«Սեդրակյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Սեդրակյանը համոզված է, որ մրցույթը յուրահատուկ խթան կհանդիսանա` ապահովելով կրթության շարունակականության սկզբունքն արդեն բուհական համակարգում: Բացի այս մրցույթի նպատակներից է խրախուսել վերոնշյալ առարկաների նկատմամբ աշակերտների հետաքրքրությունն ու իմացությունը: 

Ի դեպ` մրցույթն ամենմայա է: Ավելին` հիմանդրամը հոգաբարձուների խորհուրդը ծրագրում է այնպես կազմակերպել աշխատանքները, որպեսզի Էրեբունի և  Նուբարաշեն վարչական շրջանների մասնակցությամբ անցակցված մրցույթին  մոտ ապագայում միանան այլ վարչական  շրջանների կրթօջախներ եւս:  Մրցույթի կազմակերպիչները նպատակ ունեն ավելի մեծ թվով  դպրոցականների ընդգրկել մրցույթում` միաժամանակ սպասարկելով այն գաղափարին, որ միայն որակյալ կրթության, ինքնազարգացման, սեփական կարողությունների կատարելագործման շնորհիվ կարելի կլինի ապահովել բարեկեցիկ կյանք: Սա էլ իր հերթին հնարավարություն կտա էական ու զգալի ներդրում ունենալ քաղաքացիական հասարակության ձևավորման, սեփական հայրենիքի ու պետության զարգացման կարեւոր գործում:

 

Տեղականք. «Սեդրակյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2016 թվականին:  Հիմնադրամի կառավարման մարմինը  5 հոգուց բաղկացած հոգաբարձուների խորհուրդն է, որի նախագահն է Դավիթ Սեդրակյանը: Հիմանդրամի նպատակներից է հասարակության առանձին շերտերի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Բայցի այս հիմնադրամը առաջնահերթ է համարում գիտակրթական միջոցառումների անցկացումը, որոնք կնպաստեն որակյալ ու մրցունակ կրթությունը կարեւորելու   գաղափարի իրականացմանը:

Հիմնադրամի կոնտակտային տվյալներն են.

քաղաքային հեռախոս` (010) 574726

էլեկտրոնային հասցե` [email protected]