Բեկորը յուրահատուկ ձևով էր պատժում իր վաշտի կարգազանցներին


09:33 , 16 մայիս, 2016
Հրամանատար էր, բայց ոչ մի անգամ չի հրամայել: Ամեն մարտից առաջ ասել է. «Ես գնում եմ, ով ուզում է թող գա»:
Պատմում են Աշոտ Ղուլյանի՝ Բեկորի մարտական ընկերները:
Բեկորը յուրահատուկ ձևով էր պատժում իր վաշտի կարգազանցներին: Զորքի առաջ զինաթափում էր և արգելում մասնակցել հաջորդ մարտական գործողությանը:
11 անգամ վիրավորվել է, մարմնի մեջ ունեցել է 10-ից ավելի բեկորներ:
Նրա վաշտը լուսադեմին առաջինն էր մտել Շուշի: