08:20 , 16 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 7 580.0 հազար լիտր հանքային ջուր:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալները նվազել են 1.4%-ով. 2015 թվականի հունվար-մարտին արտադրվել է 7 690.8 հազար լիտր հանքային ջուր:
Ինչպես տեղեկանում ենք ԱՎԾ-ից, այս տարվա առաջին եռամսյակում 18.5%-ով աճել են նաև աղբյուրի ջրի արտադրության ծավալները: Եթե 2015 թվականի հունվար-մարտին հանրապետությունում արտադրվել է 4 908.1 հազար լիտր աղբյուրի ջուր, ապա 2016 թվականի նույն ժամանակահատվածում՝ 5 818.5 հազար լիտր: