Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը նշել է Մեծ ութնյակ Ռուսաստանի վերադարձի պայմանը


07:07 , 16 մայիս, 2016

Tert.am–ը գրում է.

Ռուսաստանի՝ «Մեծ ութնյակ» վերադարձի պայման է Մոսկվայի կողմից Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը,  tagesspiegel.de-ի հետ հարցազրույցում ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: 

«Չկան համոզիչ պատմական օրինակներ, որ մեկուսացումը և մերժումը կհանգեցնի աշխարհում խաղաղության:

Հիմնական արդյունաբերական երկրները պետք է շահագրգռված լինեն «Մեծ ութնյակ Ռուսաստանի վերադարձով, եթե  Ռուսաստանը կատարի Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները»,-պարբերականին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը: