06:55 , 16 մայիս, 2016
Lurer.com–ը գրում է.
Հեռավոր Ալթայից քոչելով, մեր տարածաշրջանում հաստատվելով, ուրիշների հողերի վրա պետություն ստեղծելով և տարածաշրջանի քաղաքակիրթ ազգերի հետ շփվելով նույնիսկ՝ մեր ոչ բարով հարևանները չսովորեցին մտածել քաղաքակիրթ մարդկանց վայել ձևով, որքան էլ նրանց համար կառուցվեցին գեղեցիկ քաղաքներ՝ բարձրահարկ ու ժամանակակից շենքերով, որքան էլ տիրապետեն ժամանակակից տեխնիկայի միջոցներին, միևնույն է՝ քոչվորի էությունը և մտածելակերպը, մտածելու ունակության աստիճանը չի կարող զգալի առաջընթաց ունենալ:
Նույնն արտաքին քաղաքականության մեջ է, մտածելու նույնչափ ունակություններով մեր ոչ բարով հարևաններն իրենց արտաքին քաղաքականությունն են վարում ու դիվանագիտական խաղեր խաղում: Նույն խելքով որոշում են խաբել միաջազգային հանրությանը, միջազգային կառույցներին: Ասեմ, որ երբեմն դա ստացվում է, բայց այդտեղ ավելի շատ դեր է խաղում առևտրի գործոնը, նույն միջազգային կառույցների՝ ծախվելու հակումները, ինչպես եղավ Սաֆարովի արտահանձնման ժամանակ: Սակայն միշտ չէ, որ նավթն ու խավիարը հեշտությամբ հարցեր են լուծում և պատահում է նաև, որ մեր հարևանները բռնվում են ստի վրա և նույնիսկ խայտառակվում, ինչպես եղավ օրերս: Փորձագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ նամակի պատճենից և դրա մեկնաբանությունից պարզ է դառնում, որ մեր քոչվոր հարևանների արտաքին գերատեսչությունը փորձել է մի կեղծիք կազմակերպել, որը ձախողվել է. Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակով Ադրբեջանն իր կարճ խելքով փորձել է ուժը կորցրած ներկայացնել 1994թ. հրադադարի պայմանագիրը: Արդյունքում, նաև մեր դիվանագետների ջանքերով, ՄԱԿ-ում Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները հայտարարել են, որ 1994-ի պայմանագիրն ուժի մեջ է և Բաքուն պարտավոր է հարգել այն։
Փաստորեն, ազերիների պարզունակ պլանը ձախողվեց, և այդ ձախողման տակից դուրս գալու համար Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը Մինսկի խմբի համանախագահներին ասել է, թե ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում Ադրբեջանի դեսպաններն առանց իր հետ համաձայնեցնելու են շրջանառել կից ներկայացված նամակը` դրանով էլ ավելի խայտառակելով իր երկիրը: Այսինքն՝ Մամեդյարովն իր այդ հայտարարությամբ ցույց է տվել, որ իր երկրում այնքան բարձիթողի վիճակ է, որ արտաքին գերատեսչության աշխատակիցներն առանց ղեկավարի հետ համաձայնեցնելու կարող են պետության անունից նման պատասխանատու նամակներ հղել:
Ինչպես տեսնում ենք, քոչվորներն այդպես էլ մտածել չսովորեցին, և ես խիստ կասկածում եմ, թե երբևէ կսովորեն:
Կարեն Վարդանյան
