Զգացմունքների դետեկտորը կատարյալ է հանդիպումների համար


05:57 , 16 մայիս, 2016

Ինչպես գրում է ScienceDaily-ն, դետեկտոր ստեղծելու մեջ մշակողներին ոգևորել է 1982 թվականի «Սայրի վրայով վազողը» ֆիլմը: Այնտեղ արհեստական մարդկանց հայտնաբերելու համար հարցաքննության ժամանակ օգտագործում են մտացածին գործիք, որի աշխատանքի ընթացքում ռոբոտները իրենց մատնում են անձնական հարցերին նյարդային արձագանքով:

Գիտնականների խումբը սարք է ստեղծել, որն այդ զգացմունքները մոդելավորում է դետեկտորի վրա:

«Էմոցիայի դետեկտորը» ֆիքսում է հարցերին մարդկանց արձագանքը` կապված ինչ-որ մարդու նկատմամբ էմպատիայի հետ: Սարքը նշում է այնպիսի ցուցանիշներ, ինչպես շնչառությունը, սրտի զարկերի հաճախականությունը, աչքերի շարժումը, դեմքի կարմրելը:

Ըստ տեսության՝ դետեկտորը նախատեսված է առաջին հանդիպման համար, որի ժամանակ այն կօգնի որոշել, թե ինչ աստիճանի գրավիչ է ձեզ համարում զուգընկերը: