03:42 , 16 մայիս, 2016
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի մի շարք հայտարարություններ ամերիկյան արժեքների դավաճանություն են, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հայտնում է CBS-ը:
Երկրի ղեկավարը հայտարարել է, որ Թրամփի այն հայտարարությունները, որոնցում նա քամահրանքով է արտահայտվում մուսուլմանների մասին, իրենցից ներկայացնում են «մեր արժեքների դավաճանություն, նրա, ով մենք հանդիսանում ենք»:
Օբաման նաև քննադատել է Թրամփի կողմից մարդու գործունեության հետևանքով կլիմայի գլոբալ փոփոխության ժխտումը: