Ֆիլիպինների ընտրված նախագահը կոչ է արել երկրում վերականգնել մահապատիժը


01:57 , 16 մայիս, 2016

Ընտրված, բայց դեռևս պաշտոնական պարտականություններին չանցած Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մտադիր է երկրում վերականգնել մահապատիժը, հայտնում է France Presse-ը:

«Ես մտադիր եմ Կոնգրեսին կոչ անել վերականգնել մահապատիժը կախելու միջոցով»,- հայտարարել է Դուտերտեն:

Նա նաև ավելացրել է, որ ինքը գնդակահարելու հրամաններ կտա կազմակերպված հացագործ խմբերի անդամներին և նրանց, ովքեր ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցույց կտան: