Ինչ հետևանքներ է առաջացնում արագ ուտելը


21:40 , 15 մայիս, 2016

Սննդի մտածված ու երկար ծամելը հնարավորություն է տալիս ո՛չ միայն խուսափել մարսողության հետ կապված խնդիրներից, այլև` դիաբետից:

Ովքեր նախընտրում են արագ ուտել, կուլ տալ մեծ կտորներ, 2.5 անգամ ավելի շատ են բախվում քաշ հավաքելու խնդրի և երկրորդ տիպի դիաբետի հետ: Նման եզրահանգման են եկել լիտվացի մասնագետները:

Նրանք վերլուծության են ենթարկել 702 մարդու վիճակ, որոնցից 234-ի դեպքում ախտորոշվել է դիաբետ: