«Բարսելոնա»-ն արժանիորեն դարձավ Իսպանիայի չեմպիոն. Սերխիո Ռամոս


20:20 , 15 մայիս, 2016

Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ կատալոնական «Բարսելոնա»-ն արժանիորեն է դարձել Իսպանիայի չեմպիոն: Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը գրավեց երկրորդ տեղը՝ չեմպիոնին զիջելով ընդամենը 1 միավորով:

«Ցավում եմ, որ չկարողացանք հաղթել Պրիմերայում: Այս մրցաշրջանից համապատասխան հետևություններ կանենք հաջորդ մրցաշրջանում: Տիտղոսը նվաճում է այն թիմը, որն ամենաքիչն է սխալվում: Պայքարեցինք մինչև վերջ և պետք է շնորհավորենք «Բարսելոնա»-ին, որն արժանիորեն դարձավ չեմպիոն:

Հպարտանում եմ՝ ինչպես էր թիմը մինչև վերջին պահը հույսեր պահպանում, որ կարող է չեմպիոն դառնալ: Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ դա հիանալի է հոգեբանական առումով:

Մեզ գերազանց եզրափակիչ է սպասվում, որում ցանկանում ենք հաղթել: Այդ հաղթանակն այս տարին կարող է անմոռանալի դարձնել»,- Ռամոսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: