Մրգային դետոքս-ըմպելիքներ


20:05 , 15 մայիս, 2016

168.am-ը գրում է.

Դետոքս ըմպելիքները ոչ միայն՝ օգտակար են, այլև՝ չափազանց համեղ: Սկսեք ձեր օրը մեկ բաժակ թարմ մրգային հյութով և ամբողջ օրվա համար անսպառ էներգիա կստանաք:

Ինչպե՞ս մաքրել օրգանիզմը տոքսիններից

Takprosto կայքն առաջարկում է դետոքս-ըմպելիքներ, որոնք օգնում են ազատվել ավելորդ քաշից, արդյունավետ կերպով մաքրում են օրգանիզմն ու պայքարում են սթրեսի դեմ:

Այս հյութերը պատրաստելը շատ հեշտ է: Ձեզ միայն անհրաժեշտ է ջուր և որոշ մրգեր:

Կիտրոնով դետոքս-ըմպելիք

Բաղադրություն

Բոլոր բաղադրիչները մանր կտրատեք և սառը ջուր ավելացրեք: Թողեք հյութը թրմվի սառնարանում 1 ժամ: 21 օր շարունակ խմեք այս հյութը՝ ջրի փոխարեն: Այսպես կմաքրեք ամբողջ օրգանիզմը տոքսիններից և կազատվեք անցանկալի կիլոգրամներից:

Ելակով դետոքս-ըմպելիք

Բաղադրություն

Բոլոր բաղադրիչները կտրատեք և լցրեք սառը ջրի մեջ: Թողեք հյութը թրմվի սառնարանում 1 ժամ: Այս հյութը պետք է խմել նախորդի նման:

Այս մրգային հյութերը ոչ միայն՝ կփրկեն ձեզ ամռան տապից, այլև՝ կօգնեն առանց ջանք գործադրելու՝ ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը