Հանրությանն են ներկայացվել Եղիսաբեթ 2-րդ թագուհու բացառիկ լուսանկարները


18:35 , 15 մայիս, 2016

Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի բացառիկ լուսանկարները առաջին անգամ հանրության սեփականությունն են դարձել նրա 90-ամյակին նվիրված տոնական համերգի նախօրեին՝ գրում է Telegraph-ը: Լուսանկարները վերցվել են արխիվային նյութերից:

Լուսանկարներից մեկում պատկերված է երիտասարդ արքայադուստր Եղիսաբեթը քրոջ՝ արքայադուստր Մարգարետի և նրանց հոր՝ Գեորգ 6-րդ թագավորի հետ, որոնք իրենց ձեռքերում պահում են ապագա թագուհու սիրելի վելշ-կորգի ցեղատեսակի շներին:

Մյուս լուսանկարում արքայադուստր Եղիսաբեթն ու նրա հայրը կանգնած են բաց լողավազանի ծայրին՝ մինչ լողալը:

Երրորդ լուսանկարում Եղիսաբեթն ուշադիր դիտում է իր գրկում հանգստացող թռչնին:

queen_old_pic-large_trans++vJa3kyVuyYPSY0uDKmeq-e4Pl9cLURLdJcxhf1OO82U

Princess Elizabeth ready to go for a swim with her father

Princess Elizabeth with a bird on her arm