Գուրգեն Արսենյանը և իր ավագ որդին գտնվում են Հայաստանում. պարզաբանում


18:25 , 15 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը և իր ավագ որդին գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի գրասենյակի հաղորդագրության մեջ, որում նշվում է, որ «որոշ լրատվամիջոցներում ապատեղեկատվություն է տարածվել, առ այն, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը և իր ավագ որդին՝ Բաբկեն Գուրգենի Արսենյանը, գտնվում են արտերկրում»:  
«Պարզաբանում ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը և իր ավագ որդին գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

Լրատվամիջոցներին խնդրում ենք նմանատիպ տեղեկություններ հրապարակելուց առաջ ճշտել դրանց իսկությունը:

Տեղեկացնում ենք նաև, որ ցանկացած հարցի պարզաբանում կարող եք ստանալ ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի գրասենյակից, հետևյալ հեռախոսահամարով՝055-11-66-04»,-ասվում է հաղորդագրությունում։