ԴԱԻՇ-ն ստանձնել է Դաղստանում ոստիկանների սպանության պատասխանատվությունը


17:55 , 15 մայիս, 2016

168.am-ը գրում է.

ԴԱԻՇ-ն ստանձնել է Դաղստանի Դերբենտ քաղաքում շաբաթ օրը տեղի ունեցած 2 ոստիկանի սպանության պատասխանատվությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Շաբաթ օրը Դերբենտում 2 ոստիկան է սպանվել ու նվազագույնը 14-ը վիրավորվել էր բնակարաններից մեկում բարիկադավորված 4 անձանց հետ հրաձգության ժամանակ:

Interfax-ն ու RIA Novosti-ն, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում էին, որ զինյալները պատանդ են վերցրել Դերբենտի ոստիկանապետերից մեկին:

Գործակալությունների տեղեկություններով՝ նա մահացել է ստացած վնասվածքներից, ինչից հետո որոշում է կայացվել սկսել գրոհը: