17:45 , 15 մայիս, 2016
Մեծ Բրիտանիայում վարորդական իրավունքի փոխարեն կարող են սկսել օգտագործել iPhone: Այս մասին հաղորդել են DVLA (Driver and Vehicle Licensing Agency) պետական կազմակեպության ներկայացուցիչները՝ փոխանցում է Hronkia.info-ն:
Ներկայումս իշխանությունները աշխատում են վարորդական իրավունքի էլեկտրոնային տարբերակի ստեղծման նախագծի վրա, որը կարող է փոխարինել թղթայինին: Նախօրեին DVLA-ում ներկայացրել են iPhone-ի Wallet հավելվածի համար վարորդական իրավունքի նախատիպը, որում օգտատերերը կարող են պահել նաև վարկային քարտերի էլեկտրոնային տարբերակները, խանութների քարտերը, կինոյի տոմսերը և այլն: