Գերմանիայի իշխող կուսակցությունում աճում է թերահավատությունը Թուրքիայի հետ գործարքի նկատմամբ


17:25 , 15 մայիս, 2016

168.am-ը գրում է.

Եվրամիության և Թուրքիայի միջև վիզային ազատականացման բանակցությունները կարող են ձախողվել՝ Գերմանիայի իշխող կոալիցիայում սկսում է գերիշխող դառնալ Անկարայի հետ գործարքի նկատմամբ թերահավատությունը, գրում է Der Spiegel ամսագիրը:

«Ինչ վերաբերում է փախստականների հետ համաձայնագրին, կանցլեր Անգելա Մերկելը ճնշման տակ է հայտնվել բոլոր կողմերի կողմից»,- գրում է պարբերականը:
Քրիստոնեա-սոցիալիստական միության ղեկավար Հորսեթ Զեեհոֆերը Der Spiegel-ին տված հարցազրույցում ասել է, թե միշտ թերահավատորեն է վերաբերվել Մերկելի քաղաքականությանը:

«Ես միշտ թերահավատորեն եմ վերաբերվել նրան, որ համաձայնագիրը կարող է գործել»,- ասել է նա:

Զեեհոֆերի խոսքով՝ «վերջին իրադարձությունները չեն ցրել կասկածները»:
Der Spiegel-ի տվյալով՝ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախարարների հանդիպումներից մեկի ժամանակ հնչել են հետևյալ խոսքերը. «Դա Մերկելի գործն է ու պետք է նրա խնդիրը լինի»: