21:49 , 26 հունվար, 2013
Էսօր վարսավիրանոցում վարսավիրս 10-ով 0 արեց «սութի գողական» հայերին...
Դեդ Հասանի մահից հետո առաջին անգամ էի վարսավիրանոց մտնում... Չէ, չէ, չմտածեք, թե քառասունք էի պահում, պարզապես վերջին անգամ Դեդ մահանալուց առաջ էի մտել վարսավիրանոց, համընկավ:))
Հա, ինչ էի ասում. վարասվիրս ծիծաղելով դարձավ ինձ.
- Ապե՞ր, էս եկել ես քառսունքից հանե՞մ:
-Ինչ քառսո՞ւնք.-ասացի ես,- հաա, Դեդ Հասանի համա՞ր(ու ծիծաղում եմ):
Վարսավիրս նայեց ինձ ու անտանելի ծիծաղով ասաց.
- Այ ախպեր, ինչի ասիր Դեդ Հասան ու չասիր Վլադիմիր Աբաջյան... Հետաքրքիր մարդ եք: Դեդ Հասանն ու Վլադիմիր Աբաջյանը համարյա իրար հետ մեռան, բայց էս մի շաբաթից ավելա, ով մտնում ա մոտս, ասում ա. «Արա ախպեր Դեդ Հասանն էլ մեռավ, ափսոս էր»: Ու մեկը չեղավ, որ մտներ ասեր մեր Աբաջյանը մահացավ, հազար ողորմի...
Անշուշտ, Ասլան Ուսոյանն էլ իր բնագավառում էր ճանաչված ու մեծ մարդ, բայց վարսավիրս ամեն դեպքում ճիշտ էր...