Ազատվեք ավելորդ կիլոգրամներից


17:05 , 15 մայիս, 2016

168.am-ը գրում է.

Եթե ցանկանում եք ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամներից, ապա հավանաբար արդեն հոգնել եք անընդմեջ դիետաներից, սննդակարգերից և տքնաջան վարժություններից: Բոլոր դիետաներն ու սննդակարգերը խոստանում են հրաշալի արդյունք, սակայն սովորաբար դրանք անարդյունավետ են:

Healthyfoodteam կայքը ներկայացնում է ըմպելիք, որը կօգնի մեկ շաբաթում ազատվել 4 կիլոգրամից: Ավելին, այն կնվազեցնի որովայնի հատվածը մի քանի սանտիմետրով՝ առանց որևէ վարժության:

Բաղադրություն

Ապակե տարայի մեջ լցրեք ջուրը: Լվացեք կիտրոնը, կտրատեք մանր կտորների և դրեք տարայի մեջ: Վարունգը մաքրեք և կտրատեք, նույնպես լցրեք տարայի մեջ: Լվացեք անանուխի տերևներն ու ավելացրեք խառնուրդին: Կեղևազատեք և աղացեք կոճապղպեղը, ավելացրեք վերջում ու լավ խառնեք: Խառնուրդը ծածկեք և դրեք սառնարանը, թողեք մնա մինչև հաջորդ օրը:

Ամեն անգամ, երբ ծարավում եք, մեկ բաժակ խմեք այս հյութից և ընդամենը մեկ շաբաթում կզգաք տարբերությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Աղբյուրը © 168.am