16:55 , 15 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ստոկհոլմում երեկ կայացած «Եվրատեսիլ» երգի մրցույթին. գրում է gazeta.ru-ն:
Մրցույթում հաղթել էր Ուկրաինան ներկայացնող Ջամալան՝ Ղրիմի թաթարների աքսորին նվիրված իր երգով:
«Կարծում եմ, որ հաջորդ մրցույթին պետք է երգել Ասադի մասին: Կրկներգը տալիս եմ. Assad bloody, Assad worst. Give me prize, that we can host (Ասադն արյունոտն է, Ասադը վատագույնն է, Տվեք ինձ մրցանակը, որ հյուրընկալենք)»,-գրել է Զախարովան:
Ստոկհոլմում կայացած մրցույթում Ռուսաստանը զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը: Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հայտնվել էր 7-րդ հորիզոնականում: