Բրիտանական հանրաքվեն կապակայունացնի իրավիճակը Եվրոպայում. Մերկել


16:35 , 15 մայիս, 2016

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հունիսի 23-ին ծրագրված հանրաքվեն կնպաստի Եվրոպայում իրավիճակի անկայունությանը: Այս մասին հայտնում է Sunday Times պարբերականը:

Մերկելը Հաննովերի ապրիլյան մինի-գագաթնաժողովի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին հայտնել է, որ ինքը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Մեծ Բրիտանիան ԵՄ կազմում պահպանելու արշավին: Մինչդեռ, Sunday Times-ի տվյալներով, Դաունինգ-սթրիթում այդպիսի աջակցությունը համարվում է հակաարդյունավետ, որը կարող է հակառակ արձագանքն առաջացնել: