Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը կանցկացնեն համատեղ զորավարժություններ


16:15 , 15 մայիս, 2016

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը կանցկացնեն համատեղ զորավարժություններ՝ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԶՈՒ-երի մարտունակության և մարտական պատրաստականության բարձրացման համար մենք նպատակահարմար ենք համարել համատեղ զորավարժությունների անցկացումը: Ընդգծվել է կիբերանվտանգության ոլորտում սերտ համագործակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև գազանավթային խողովակաշարերի պաշտպանությունը: Կարծում եմ՝ դրա համար էլ պետք է անցկացնել համատեղ զորավարժություններ»,- նշել է Հասանովը Գաբալայում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով տեղի ունեցած մամլո ասուլիսում: