Թեժ մարտեր՝ Թուրքիայի արևելքում. զոհվել է 7, վիրավորվել 20 հատուկջոկատային


15:45 , 15 մայիս, 2016

Թուրքիայի արևելյան Շիրնաք քաղաքում քուրդ պարտիզանների և թուրք հատուկջոկատայինների միջև բռնկվել են լայնամասշտաբ մարտեր, սպանվել է 7 հատուկջոկատային: Այս մասին հայտնում է քրդական ANF գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ անցյալ գիշեր 5 տարբեր վայրերում միաժամանակ YPS քրդական ինքնապաշտպանական ջոկատների և ուժայինների միջև տեղի են ունեցել մարտեր: Քուրդ պարտիզանները գրոհել են ոստիկանության դեպարտամենտի շենքը, ոստիկանական զորանոցները և զինվորականների համար որպես հանրակացարան վերափոխված ինտերնատ-դպրոցը: Սպանվել են 7 հատուկջոկատայիններ, ևս 20-ը վիրավորվել են: YPS-ի մարտիկները ունեցել են 2 մարդկային կորուստ:

Քրդական գործակալության տվյալներով՝ ներկայումս մարտերը շարունակվում են միաժամանակ քաղաքի մի քանի հատվածներում: